Մեսութ Օզիլը հանրահայտ BILD-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Բարսելոնայից» կրած ցավալի պարտության մասին: «Այս պարտությունը ամենացավոտն էր իմ ամբողջ կարիերայի ընթացքում: Ես երբեք չեմ կորցրել այնպիսի կարևոր խաղ, ինչպիսին այս հանդիպումն էր: Սա շատ ցավալի պարտություն էր: Մենք հանդիպման սկզբում բաց թողեցինք երկու գոլ, բայց մենք չհանձնվեցինք»: Նա խոսեց նաև իր փոխարինման մասին. «Մոուրինյոն փորձում էր ինչ որ բան ապացուցել և ես լիարժեք վստահում եմ մեր մարզչին»: