Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 13 » Ոսկե գնդակի հաղթողն ընտրվել է խախտումներով
16:07
Ոսկե գնդակի հաղթողն ընտրվել է խախտումներով

Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը կատարվել է ոչ առանց խախտումների: Ինչպես "СЭ”-ին հայտնել են Tipsbladet դանիական հրատարակչությունում, հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օլսենի և թիմի ավագ Կրիստիան Պոուլսենի ձայները չեն հասել ՖԻՖԱ, թեև ազգային ֆեդերացիայում պնդում են, որ ամեն ինչ ժամանակին են արել: 


Սակայն Գվատեմալայի հավաքականի ավագ Գիլերմո Ռամիրեսը հայտարարել է, որ նրա քվեաթերթիկը ճիշտ չեն հաշվել: Բացի դրանից` "Ոսկե գնդակի” հաղթողին ընտրելիս ՖԻՖԱ-ն չի հաշվել Հոլանդիայի հավաքականի մարզիչ Բերտ վան Մարվեյկի և ավագ Մարկ վան Բոմելի ձայները, քանի որ նրանք իրենց եռյակում ընդգրկել էին իրենց հայրենակից Ուեսլի Սնեյդերին: Ընդ որում մրցույթի կանոններում պաշտոնապես նշված չէ, որ չի կարելի քվեարկել հայրենակցի օգտին:


Հիշեցնենք, որ նախորդ տարի քվեարկողների ցուցակում բացակայում էին Ռուսաստանի ներկայացուցիչների անունները: Ինչպես ճշտել է "СЭ”-ն, ՌՖՄ-ն ձայներով ֆաքսը այն ժամանակ կամ չէր հասել ՖԻՖԱ, կամ արդեն այնտեղ էր կորել: 

Просмотров: 637 | Добавил: Madridist | Теги: Ոսկե գնդակի հաղթողն ընտրվել է խախտո | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz