Главная » 2011»Հունվար»21 » Ուեյն Ռունի. «Նրանց ցուցադրած խաղից պարզապես հիանում ես»
16:13
Ուեյն Ռունի. «Նրանց ցուցադրած խաղից պարզապես հիանում ես»
Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին ընդունել է, որ Բարսելոնան այս մրցաշրջանում ցուցադրում է լավագույն խաղը և եթե որևէ ակումբ հույս ունի հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է հաղթանակի հասնի Բարսելոնայի նկատմամբ:
«Բարսելոնան պետք է պարտվի: Դա մի ֆանտաստիկ ակումբ է և նման նախկին տասնամյակի վերջավորության Ռեալին և Մաչեսթեր Յունայթեդին: Նրանց ցուցադրած խաղին հետևելուց պարզապես հիանում ես: Իմ կարծիքով, եթե ինչ-որ թիմ հաղթի Բարսելոնային, ապա կարող է ասել, որ ունի բավականին մեծ հույսեր Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար»,- ասել է Ռունին: