Главная » 2011»Հունվար»13 » Ուգո Սանչես. Ռոնալդուի հետ ավելի կոպիտ են խաղում, քան Մեսսիի
16:08
Ուգո Սանչես. Ռոնալդուի հետ ավելի կոպիտ են խաղում, քան Մեսսիի
Մադրիդի "Ռեալի” նախկին հարձակվող Ուգո Սանչեսը համեմատել է "Ռեալի” ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին և "Բարսելոնայի” ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:
Մեքսիկացին կարծում է, որ Ռոնալդուի հետ հակառակորդները ավելի կոպիտ են խաղում:
"Ռոնալդուի դեմ ավելի կոպիտ են գործում, քանի որ նա ֆիզիկապես ավելի ուժեղ է և դիմացկուն: Իսկ Մեսսիի դեպքում ամեն ինչ այլ է, քանի որ նա ավելի արագ է և կարողանում է խուսափել դրանից: Օրինակ, ես միշտ ատլետիկ պայքար էի մղում հակառակորդներիս հետ, քանի որ վստահ էի, որ կհաղթեմ: Իսկ Մեսսին խուսափում է ատլետիկ պայքարից, քանի որ վստահ չէ, որ հաղթող դուրս կգա այդ պայքարում: Պետք է նաև նշեմ, որ այդ ֆուտբոլիստներին շատ են նախանձում, բայց այդ երևույթը հատուկ է շատ մարդկանց”, - ասել է Սանչեսը: