Ըստ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդարացիայի (IFFHS) անցկացրած քվեարկության արդյունքների, Բարսելոնայի կիսապաշտպան Խավին, ճանաչվել է աշխարհի լավագույն խաղարկողը:
Խավին, ով 2010 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող երեք ֆուտբոլիստներից մեկն էր, անցկացված քվեարկության միջոցով, որին մասնակցել են աշխարհի 85 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ստացել է առավելագույն ձայները և ճանաչվել աշխարհի լավագույն խաղարկող:
Խավիի թիմակից Ինիեստան ճանաչվել է երկրորդը, իսկ երրորդ տեղում է՝ Ինտերի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Շնայդերը: Չորրորդ հորիզոնականում է գտնվում երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակը.
1. Խավի (Բարսելոնա) - 223 մ.
2. Ինիեստա (Բարսելոնա) -148
3. Շնայդեր (Ինտեր) - 128
4. Լիո Մեսսի (Բարսելոնա) -111
5. Մեսութ Օզիլ (Ռեալ Մ.) - 47
6. Դիեգո Ֆոռլան (Ատլետիկո Մ.) - 30
7. Քրիստիանո Ռոնալդու (Ռեալ Մ.) - 27
8. Շվայնշտայգեր (Բավարիա) - 22
9. Սեսկ Ֆաբրեգաս (Արսենալ) - 13
10. Արիեն Ռոբեն (Բավարիա) - 12