Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Նոյեմբեր » 28 » ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»
12:21
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»


Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ու նրա անձնակազմի 11 անդամներ այցելել են «Սանտիագո Բեռնաբեու»: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ու ուրուգվայցի նախկին ֆուտբոլիստ Խոսե Էմիլիո Սանտամարիան ընդունեցին նրանց ու ուղեկցեցին դեպի հռչակավոր մարզադաշտ:

Շրջագայությունը սկսվեց նախագահական VIP սենյակից ու ավարտվեց հանդերձարանում: Հետո պատվիրակությունը դուրս եկավ խաղադաշտ, ու հիացած մնալով, սկսեցին հավերժացնել այդ պահը` կատարելով բազմաթիվ լուսանկարներ:

Շրջագայությունը շարունակվեց դեպի մարզադաշտի պատմական հատվածներ, իսկ ահա նախագահի աշխատասենյակում Ֆլորենտինո Պերեսը Մոխիկային նվիրեց մարզադաշտի փոքրացված մոդելը ու Կրիշտիանու Ռոնալդուի ինքնագրով մարզաշապիկ: Իսկ Ուրուգվայի նախագահը, իր հերթին, Պերեսին նվիրեց Ուրուգվայի ազգային հավաքականի մարզաշապիկը ու մի գավաթ, որով պետք է խմել մատե` հարավամերիկյան ավանդական ոգելից խմիչք: Մուխիկայի անձնակազմի անդամները նույնպես ստացան Ռոնալդուի մարզաշապիկից ու ժամացույցեր:

Խոսե Մուխիկա.«Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա այս ադամանդի` կենդանի հուշահամալիրի իսկական կառուցվածքին, որը ինձ հաճելիորեն զարմացրեց: Ես հուսով եմ, որ Կլասիկոյում կհաղթի ֆուտբոլը: Լինելու է հիանալի հանդիպում ֆուտբոլի երկու էլեկտրակայանների միջև ու թող հաղթի ուժեղագույնը»:

Категория: Real Madrid | Просмотров: 734 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz