
Պաբլո
Սարաբիան երեկ երեկոյան իր առաջին հանդիպումը անցկացրեց «Ռեալի» հիմնական
թիմի կազմում ու արեց դա շատ գեղեցիկ ձևով. նա հաղթեց Չեմպիոնների լիգայի
խաղում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Նորամուտը
անհավանական էր: Սա շատ առանձնահատուկ իրադարձություն է, որի ժամանակ ես
շրջապատված էի խաղընկերներիս կողմից, ու ես փորձեցի անել այն, ինչ կարող եմ
ու իմ մոտ լավ էր ստացվում: Կրիշտիանուն ու ողջ մարզչական շտաբը ինձ
հաջողություն մաղթեցին խաղադաշտ դուրս գալուս պահին: Երբ ես նայեցի
խոտածածկին ինձ թվաց, թե սովորական խաղի եմ մասնակցում»:
«Իմ
նորամուտը քրտնաջքան աշխատանքի արդյունքն էր, ինչպես նաև Իսպանիայի
երիտասարդական հավաքականում: Ալվարո Մորատայի հետ ես երկար տարիներ եմ
աշխատում. մենք նույն դպրոցն ենք ավարտել: Ադանը ու Մորատան առավել քան
կարող են խաղալ առաջին թիմում: Մենք ստանում ենք մեր շանսը ու իրավունք
չունենք այսպիսի շանսը ձեռքից բաց թողնել»:
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am
|