Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի "Տոտենհեմի” հարձակվող Ռոման Պավլյուչենկոն առաջիկայում կարող է լքել ակումբը:
Եթե Մադրիդի "Ռեալին” չհաջողվի համաձայնության գալ "Համբուրգի” հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի տրանսֆերի վերաբերյալ, ապա իսպանացիները իրենց ուշադրությունը կսևեռեն Ռոման Պավլյուչենկոյի վրա:
"Արքայական ակումբը”, որի հարձակման գոտում կադրային դեֆիցիտ է տիրում, կցանկանար կես տարի ժամկետով վարձակալել "Սպարտակի” նախկին ֆուտբոլիստին:
"Կես ժամ առաջ եմ իմացել, որ "Ռեալը” հետաքրքրված է իմ ծառայություններով` ընթերցելով այդ մասին ինտերնետում, -երեկ երեկոյան "Спорт-Экспресс"-ին ասել է Պավլյուչենկոն, - ավելին ոչինչ չեմ կարող ասել այդ մասին”:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լուրեր էին պտտվում, որ "Տոտենհեմը” պատրաստ է հրաժեշտ տալ ռուս հարձակվողին 12մլն ֆունտ ստերլինգի դիմաց: Պավլյուչենկոյի ծառայություններով հետաքրքրված էին նաև "Սանդերլենդը”, "Ասթոն Վիլան” և "Էվերտոնը”: