Մադրիդի Ռեալի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի ֆուտբոլիստ Պեպեն շուրջ մեկ ամիս դուրս չի գա խաղադաշտ: Նա վնասվածք է ստացել է Լևանտեի հետ կայացած գավաթային հանդիպման ժամանակ:
Պորտուգալական հպատակություն ունեցող բրազիլացի Պեպեն, այդպիսով, չի մասնակցի Պերմիեր լիգայի՝ Վիլիառեալի հետ կայանալիք հանդիպմանը, ինչպես նաև Մադրիդի Ատլետիկոյի հետ, հունվարի 12-ին և 19-ին, տեղի ունենալիք Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի հանդիպումներին: