
"Բարսելոնայի"
պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի "Ռուբինի" հետ
խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով, քանի որ համարյա ամբողջ
հիմնական կազմը հանգստանում էր: Կատալոնացիներն իրենց մրցակցին հաղթեցին
2:0 հաշվով:
Խաղից
հետո Պիկեն ասել է, որ շատ ուրախ է, որ խաղաց ավագի թևկապով: "Կյանքումս
առաջին անգամ "Ռուբինի" հետ խաղի ժամանակ եղա "Բարսայի" ավագը: Ինձ համար
դա մեծ պատիվ էր, քանի որ իմ սիրտը "Բարսային" է պատկանում: Ինչ վերաբերում
է մրցակցին, ապա "Ռուբինը" միակ թիմն է, որին մենք չէինք հաղթել, ինչ ես
այստեղ էի: Չնայած որ հաջորդ փուլի ուղեգիր արդեն նվաճել էինք, այսպիսի
խաղերն անհրաժեշտ է հաղթել",-ասելէ Պիկեն:
ԱՂԲՅՈՒՐ - http://fcbarca.net.ru