Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Հունվար » 12 » Պիկեն և Շակիրան ուղղակի ընկերներ են
20:37
Պիկեն և Շակիրան ուղղակի ընկերներ են

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն հերքել է այն լուրը,թե ինքը հանդիպում է կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ։


Նրանց հնարավոր սիրավեպի մասին լուրերը տարածվել են, այն բանից հետո, երբ Շակիրան հայտարարել է, թե բաժանվել է իր ընկերոջ՝ Անտոնիո դե լա Ռուայից, Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի որդուց, որի հետ հադիպում էր 11 տարի։ Ականատեսները նկատել են, որ նրանք բաժանվել են մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Շակիրային և Պիկեին տեսել են միասին ՀԱՀ-ում, որտեղ կայացավ աշխարհի առաջնությունը։ Այնտեղ Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Շակիրան կատարում էր առաջնության հիմնը՝ «Վակա-Վակա» երգը։


Արդեն Ցյուրիխից վերադառնալուց հետո, որտեղ Պիկեն մասնակցում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, Բարսելոնայում ֆուտբոլիստին սպասում էին լրագրողներն այն հարցով, արդյո՞ք ինքը  ինչ-որ կերպ ազդել է Շակիրայի և դե լա Ռուայի բաժանման վրա։ «Ես ոչինչ չգիտեմ դրա մասին, քանի որ նոր եմ վերադարձել Ցյուրիխից։ Միայն կարող եմ ասել, որ մենք ուղղակի ընկերներ ենք», - Պիկեի խոսքերն է մեջ բերում lne.es-ը։

Категория: Barcelona | Просмотров: 589 | Добавил: Madridist | Теги: Պիկեն և Շակիրան ուղղակի ընկերներ են | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայի 10/11 մրցաշրջանի չեմպիոնը`
Всего ответов: 304


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz