Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլը կոմպլիմենտներ է արել իր ակումբի հավերժական մրցակից Մադրիդի Ռեալի մարզչի և լավագույն ֆուտբոլիստի հասցեին:
«Մոուրինիոյին ճանաչում եմ Բարսելոնայում անցկացրած նրա առաջին տարիներից: Նա լավ մարդ և մարզիչ է: Ռոնալդոյի մասին կարող եմ ասել, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և, վստահաբար, Ռեալի ամենաարժեքավոր խաղացողը»:
Այնուհետև նա անդրադարձել է նաև առաջնության ներկա իրավիճակին և ասել է. «Չենք կարող ասել, որ արդեն ապահովել ենք չեմպիոնությունը: Ռեալն ու Վիլիառեալը մեր գործը կդժվարացնեն: Նրանք միշտ մեզ մոտ կլինեն»: