Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 18 » ՊՅԱՆԻՉ.«ԱՅՍ ՄԱԴՐԻԴԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է»
12:59
ՊՅԱՆԻՉ.«ԱՅՍ ՄԱԴՐԻԴԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է»
«Լիոնի» ու Բոսնիայի հավաքականի խաղացող Միրալեմ Պյանիչը, ում որպես մրցակից ՉԼ-ում նորից բաժին է ընկել «Ռեալը», դժգոհություն է հայտնել ու ասել, որ իրենց շատ ուժեղ մրցակից է բաժին հասել այս փուլում:

Պյանիչը այս թիմերի վերջին դիմակայության հերոսն էր, քանի որ հենց նրա խփած գոլը լիոնցիներին տվեց քառորդ եզրափակչի ուղեգիր:

«Ես մինչև հիմա երջանիկ եմ, որ այդ գոլը մեր թիմին օգնեց պայքարից դուրս թողնել ուժեղ մրցակցի: Բայց իմ երջանկությունը տևեց մինչև այսօրվա վիճակահանությունը, երբ տեսա որ մեզ բաժին հասավ «Ռեալը»,- ասել է Միրան:

«Անկեղծ ասած ես ավելի հեշտ մրցակից էի ցանկանում ունենալ, քանի որ այս տարվա «Ռեալը» անհամեմատ ուժեղ է նախորդ տարվա թիմից: Նրանք հիմա ավելի լավ են խաղում, նրանց մարզում է լավագույն մարզիչը, ով թիմին մեծ վստահություն է ներշնչում: Պարզ է, որ այս տարի նրանք մեզ համար ավելի բարդ մրցակից են քան նախորդ տարում: Շատ, չափից դուրս շատ դժվար է լինելու»,- շարունակել է Պյանիչը:

Պյանիչը, սակայն, նշեց իր թիմի մեծ բնավորությունը ու հույս հայտնեց, որ մինչ խաղը «Լիոնը» անհրաժեշտ մարզավիճակը կհավաքի.«Ես կարծում եմ, որ այս վիճակահանությունը ավելի շատ կօգնի մեր թիմին: Բացի այդ մենք ավանդաբար լավ ենք խաղում նրանց դեմ, քանի որ 6 խաղից հինգում չենք պարտվել: Հույս ունեմ, որ այդ ավանդույթը կշարունակվի»,- եզրափակել է Պյանիչը:

Աղբյուրը -  http://RealMadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 518 | Добавил: FKBARSA | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz