
«Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ-ը: Պայմանագիրը նախատեսում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 3 միլիոնից կդառնա 4,5մլն եվրո: Պայմանագրի ստորագրումը նախատեսված է առաջիկա ամիսներին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն հռչակված Ռամոսը «Սևիլյայից» «Ռեալ» տեղափոխվեց 2005թ-ին:
ԱՂԲՅՈՒՐ - http://ArmSport.Am