Բենզեման
այսօր մտավ «Ռեալի» պատմության մեջ` խփելով ակումբի 300-րդ գոլը ՉԼ-ի
պատմության մեջ: Բացի այդ ֆրանսիացին խփեց ևս երկու գոլ և ևս մեկ անգամ
աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին կեսում մի քանի հիանալի սեյվեր
կատարեց Եժի Դուդեկը, բայց նա առաջին կեսի վերջում հարված ստացավ ծնոտին ու
ստիպված էր փոխարինվել: Դաշտ դուրս եկավ Անտոնիո Ադանը:
«Ռեալը»
խմբային փուլում հավաքեց 16 միավոր 18 հնարավորից ու խփեց 15 գոլ, մինչդեռ
մրցակիցները ընդամենը երկու անգամ են գտել նրա դարպասի բանալին: Սա
լավագույն արդյուքն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ու այս մրցաշարի
ստեղծման պահից (1999/00 մրցաշրջան) ոչ մի թիմի չէր հաջողվել այսպիսի
արդյունքի հասնել:
Բենզեման
առաջին գոլը խփեց 12-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով Ռոնալդուի ոչ պակաս
գեղեցիկ փոխանցումից հետո: «Օսերը» հետ էր մղում նորանոր գրոհներ ու
փորձում էր հակագրոհել ու գոլ խփել, որ պահպանի նվազագույն շանսերը
Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար: Խաղը լքելուց առաջ Դուդեկը
անհավանական կերպով մի քանի անգամ փրկեց իր թիմին:
Մարսելոյից
ֆանտաստիկ փոխանցում ստանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն 48-րդ րոպեին
հուժկու հարվածով գրավեց Սորենի դարպասը: «Ռեալը» ցանկանում էր նոր գոլեր,
բայց Մարսելոյի հրաշալի անցումից ու հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ
ընթացավ:
Թիմի
երրորդ գոլի հեղինակ դարձավ Բենզեման: Բենզեման շատ լավ էր տնօրինում
գնդակը, կատարում էր հիանալի անցումներ ու ի վերջո 71-րդ րոպեին գնդակը նրա
հարվածից հետո հայտնվեց դարպասում: Դրանից հետո Կրիշտիանու Ռոնալդուին
փոխարինեց «Կաստիլյայի» խաղացող Պաբլո Սարաբիան, ով իր նորամուտը նշեց
Չեմպիոնների լիգայում: Սարաբիան շատ լավ դրսևորեց իրեն ու ցույց տվեց, որ
լիովին համապատասխանում է առաջին թիմում խաղալու համար: Մարզչի օգնական
Աիտոր Կարանկան խաղադաշտ դուրս բերեց նաև Գարային, ով առաջին անգամ մտավ
խաղադաշտ օգոստոսին ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո, որը նա ստացել
էր «Բավարիայի» հետ ընկերական խաղում:
Խաղավերջում
Բենզեման էլ ավելի խոշոր դարձրեց հաշիվը, երբ օգտվելով մրցակցի դարպասապահ
Օլիվիե Սորենի սխալից, Բենզեման հիանալի կերպով գնդակը կախեց մրցակցի
դարպասը` ապացուցելով, որ հանդիսանում է «Ռեալի» մակարդակին համապատասխան
հարձակվող: