Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 4 » «ՌԵԱԼ»-«ՎԱԼԵՆՍԻԱ» / Preview
22:57
«ՌԵԱԼ»-«ՎԱԼԵՆՍԻԱ» / Preview

«Արքայական» ակումբը այս առաջնությունում սեփական հարկի տակ բոլոր խաղերը հաղթել է, արդյո՞ք նրանք կշարունակեն իրենց հաղթարշավը սեփական դաշտում, պարզ կլինի խաղից հետո: Ժոզե Մոուրինյոն հաստատեց, որ Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից և կլինի մեկնարկային կազմում: Իսկ Ռամոսն ու Կառվալյուն բաց կթողնեն խաղը որակազրկման պատճառով: 


Ժոզե Մոուրինյոն հաստատեց նաև, որ մեկնարկային կազմում կլինեն նաև Օզիլն ու Մարսելոն: Ռամոսի և Կառվալյուի բացակայության պատճառով գլխավոր մարզիչը կազմում ընդգրկել է Մորատային ու Գառային: Այսպիսի քայլի Մոուրինյոն առաջին անգամ է դիմում: 

«Վալենսիան» պայքարում է ՉԼ-ում խաղալու համար: Թիմը լավ մարզավիճակում է և հաղթել է նախորդ երկու խաղերում` «Բուրսասպորին»` Եվրոպայի Լիգայում և «Ալմերիային»` Լա Լիգայում: Այդ խաղերում «Վալենսիան» խփել է 8 գնդակ` 6-ը «Բուրսասպորին», 2-ը «Ալմերիային»: Այդ պատճառով, «Արքայական» ակումբը պետք է ուշադրություն դարձնի «Վալենսիայի» հարձակման գծի վրա, որտեղ լավ են հանդես գալիս Ադուրիսը, Մատան և Սոլդադոն (վերջին երկուսը «Ռեալի» սան են): 

«Վալենսիայի» մարզիչ Ունայ Էմերին չի կարող օգտագործել դարպասապահ Սեզարին, Մոյային և Տոպային, քանի որ վնասվածքներ ունեն: Չեն խաղա նաև Մաթեոն և Դավիդ Նավարոն: 

ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am
Категория: Real Madrid | Просмотров: 520 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz