Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 18 » Ռեալի ֆուտբոլիստների բոնուսները մնացին նույնը
17:45
Ռեալի ֆուտբոլիստների բոնուսները մնացին նույնը

Մադրիդի Ռեալի ղեկավարությունը որոշել է չավելացնել ֆուտբոլիստներին տրվող բոնուսների չափը և այն թողնել այնքան, ինչքան կար 2009-2010 թթ.:

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, թիմի ավագ Իկեր Կասիլիասի և Սերխիո Ռամոսի հետ, համաձայնության է եկել, որ ամեն ֆուտբոլիստ կստանա 1 135 000 եվրո, եթե թիմը հաղթանակի հասնի երեք մրցաշարերում:

Այդպիսով, ամեն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու դեպքում կստանա 575 000 եվրո, Լա Լիգայում չեմպիոն հռչակվելու դեպքում՝ 360 000 եվրո, իսկ Իսպանական Գավաթին՝ Copa del Rey-ին տիրանալու պարագայում՝ 200 000 եվրո գումար:

Ավելացնենք, որ Ռեալը, Լա Լիգայում, վերջին անգամ չեմպիոն է դարձել 2007/2008 թթ. մրցաշրջանում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 2002 թ.:

Категория: Real Madrid | Просмотров: 609 | Добавил: Madridist | Теги: Ռեալի ֆուտբոլիստների բոնուսները մնա | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz