
«Վալենսիան» ու Մադրիդի «Ռեալը» խաղից հետո դժգոհ են մնացել համապատասխանաբար Ալբելդայի երկրորդ դեղինի ու Անխել Դի Մարիայի նկատմամբ տուգանային հրապարակում կատարված խախտումը չարձանագրելու համար:
Ալբելդայի դեպքում գնդակը դիպչեց կիսապաշտպանի ուսին, բայց Պերես Լասայի կարծիքով դա միտումնավոր ձեռքով խաղ էր ու նա Դավիդին հեռացրեց խաղադաշտից` ցույց տալով վերջինիս երկրորդ դեղինը:
Այդ որոշումից հետո Էմերին ու Ալբելդան դժգոհ մնացին, իսկ ահա Ալբելդան իր դժգոհությունը արտահայտեց ձեռքով ցույց տալով դմքը: Այդ որոշումից հետո «Վալենսիան» 26 րոպե խաղաց 10 հոգով, իսկ հեռացումից 8 րոպե անց Ռոնալդուն գրավեց դարպսաը:
Իսկ ահա 77-րդ րոպեին Անխել Դի Մարիան խորքից ստանալով փոխանցում մեն մենակ էր դուրս գալիս Գուաիտայի դիմաց, բայց Միգելը խախտեց կանոնները` վայր գցելով արգենտինացուն: Մրցավարի սուլիչը լռեց:
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am