
Ժոզե Մոուրինյոն արդեն մտածել է, թե ինչպես է փոխարինելու Իգուաինին, եթե վերջինս երկար ժամանակով դուրս մնա, ու թե ինչպես է օգտագործելու Կակային, ով վերադառնալու է հունվարին:
«Ռեալը» որոշել է ձմռանը հարձակվող չգնել, քանիոր Կակայի գալով Մոուրինյոն նոր տարբերակ է մշակել: Արդեն մեկ ամիս առաջ նա հայտարարել էր, որ ձմռանը լավագույն ձեռքբերումը լինելու է Կական, որի նման խաղացող տրանսֆերային շուկայում չես գտնի:
Պորտուգալացի մասնագետը լրջորեն մտածում է Ռոնալդուին որպես կենտրոնական հարձակվող, իսկ Կակային խաղարկող օգտագործելը: Բացի այդ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այս սխեմայում իր տեղը կունենա նաև Օզիլը:
Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում նոր խաղացող գնել ու ի դեմս Կակայի նա տեսնում է Իգուաինի տեղը հիմնական կազմում զբաղեցնող խաղացողին: Այս ամենից հետևություն կարելի է անել, որ նրանք չեն ցանկանում օգտագործել Բենզեմային, ում լիովին չեն վստահում:
Այս ամենից հետո թիմի մեկնարկային կազմը այս տեսքը կունենա.
Կասիլյաս(Ա)
Ռամոս-Պեպե-Կառվալյու-Մարսելո
Խեդիրա-Ալոնսո
Օզիլ-Կակա-Դի Մարիա
Ռոնալդու
ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am