Մադրիդի Ռեալի ղեկավարությունը 48 ժամյա վերջնաժամկետ է տվել Համբուրգին, որպեսզի վերջինս հստակ պատասխան տա հոլանդացի հարձակվող Ռուդ Վան Նիտելռոյին երկու միլիոն եվրոյի դիմաց վաճառքի հարցում:
Բանակցությունները երկու ակումբների մեջ շարունակական են, սակայն Համբուրգը դեռևս որևէ հստակ պատասխան չի տալիս, որի համար էլ Արքայական ակումբի ղեկավարությունը հիասթափված գերմանական ակումբի այդ ընթացքից՝ ստիպված սկսել է խոսել վերջնագրի լեզվով:
Ֆուտբոլիստն ինքը ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ, որի մարզական պատիվը նա պաշտպանել է 2006-2010 թթ.: