"Արքայական ակումբը” դիմել է "Համբուրգին” և հստակ առաջարկ արել Ռուդ վան Նիստելռոյի տրանսֆերի վերաբերյալ:
Marca-ն հայտնում է, որ "Ռեալը” պատրաստ է փորձառու հոլանդացու դիմաց վճարել երկու միլիոն եվրո:
"Համբուրգն” առայժմ չի պատասխանել, սակայն կասկածներ կան, որ գործարքն առաջիկայում արդեն կարող է կայանալ:
Հիշեցնենք, որ Ռուդն արդեն հանդես է եկել "Ռեալի” կազմում 2006-2010թթ.