
Արդեն կես տարի է, ինչ Ժոզե Մոուրինյոն
գլխավորում է «Ռեալը»: Ակումբի համար մարզիչը այս ժամանակ բավական
աշխատանք է կատարել: Բայց աշխարհի ամենատիտղոսակիր և հարուստ թիմին մարզելն
այնքան էլ հեշտ գործ չէ և շատ ջանք է պահանջում:
«AS» իսպանական ամսագրի լրագրողները
նկատել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում Մոուրինյոն նկատելիորեն
ճերմակել է: Եթե հիշենք «Բարսելոնայի» հետ վերջին հանդիպումը, երբ
մադրիդցիները 0:5 հաշվով զիջեցին կատալոնացիներին, ապա հասկանալի է, որ
նման հանդիպումներից հետո ոչ միայն կարելի է ճերմակել, այլ անգամ
ճաղատանալ:
Համաձայն մաշկաբան-գիտնականների
ուսումնասիրությունների, մազերի գունաթափման պատճառներից մեկն էլ սթրեսն է:
Իսպանացի լրագրողները խորհուրդ են տալիս խնդիրը լուծել առանց արհեստական
ներկերի, հարկավոր է հնդկական հաղարջը քսել գլխին: Կամ նույն
պրոցեդուրան անել անթառամի տերևներով: Միևնույն ժամանակ իսպանացիներն
առաջարկում են մեկ այլ տարբերակ: Անհրաժեշտ է ընդամենը հաղթել Իսպանիայի
առաջնությունն ու Չեմպիոնների լիգան, այդ ժամանակ մազերը բնական գույն
կստանան:
ԱՂԲՅՈՒՐ - http://armsport.am
|