Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 7 » «ՌԵԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՅԱՆ Մ´ՎԻԼԱՅՈՎ
18:41
«ՌԵԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՅԱՆ Մ´ՎԻԼԱՅՈՎ


Մադրիդի «Ռեալը» չի դադարում մտածել ապագայի մասին ու արդեն աչք է դրել ֆրանսիացի ամենատաղանդավոր ու երիտասարդ խաղացողներից մեկի վրա: Մ´Վիլան, ով ծագումով Կոնգոյից է, Մոուրինյոյի սիրած դիրքերից մեկի համար իդեալական տջարբերակ է. ծագումով աֆրիկացի խաղացողին Ֆրանսիայում անվանում են երկրորդ Էսյեն:

Բացի Իգուաինին փոխարինող փնտրելուց Մադրիդում նաև ցանկանում են գնել հենակետային կիսապաշտպան: Իսկ ահա երիտասարդ Մ´Վիլան այնքան լավ է հանդես եկել «Ռենում», որ վերջերս Լորան Բլանը նրան հրավիրել է ազգային հավաքական, և սա դեռ ընդամենը 20 տարեկանում: Նա դեռ հրավիրվել էր հավաքական ԱԱ-ի ընդլայնված ցուցակի ժամանակ, բայց Դոմենեկը նրան դուրս թողեց հիմնական հայտից ու նա չկարողացավ իր նորամուտը նշել: Բայց ահա արդեն օգոստոսին Բլանը նրան թույլ տվեց դաշտ դուրս գալ: Նա Լասի հետ մեկտեղ համարվում է հավաքականի հիմնական հենակետայինը ու առաջին իսկ խաղի ժամանակ կատարել էր գնդակի 4 խլում: Կապույտների վերջին հաղթանակի ժամանակ (1-2, Անգլիա-Ֆրանսիա, Բենզեմա (գոլ) - 15´) նա սկսեց խաղը մեկնարկային կազմում ու խաղաց բոլոր 90 րոպեները:

«Ռեալը» արդեն կապնվել է խաղացողի գործակալ Ահմեդ Օյուդիի հետ, ով հավաստիացրել է, որ երիտասարդ ադամանդի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք այլ հեղինակավոր ակումբներ: Խաղացողը թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2014 թվականը: Մեկ ամիս առաջ խաղացողին իր աչքերով տեսել է Ռոյ Հոջսոնը ու հիմա ուզում է նրան տանել «Լիվերպուլ»: «Ռեալը» ցանկանում է գնել այս խաղացողին, քանի որ կարծում է, որ երիտասարդ հասակում խաղացողները ավելի լավ են ադապտանում թիմին, օրինակ Օզիլը ու Խեդիրան: Ինչպես հաղորդվում է, «Ռենը» իր տաղանդի համար ուզում է 15 մլն եվրո:

Խոստումնալից
Մ´Վիլան կատարելապես հարմար է Մոուրինյոյի պահանջած խաղացողի համար: Նա ուժեղ է ու պաշտպանվելու համար անհրաժեշտության դեպքում զոհաբերում է տեխնիկական խաղը ի շահ թիմի: Խաղացողը արդեն հայտարարելէ, որ իրեն շատ լավ է զգում «Ռենում» ու չի ցանկանա լքել թիմը չնայած Ֆրանսիայի հավաքականում լավ ելույթներին, որի շնորհիվ ձմռանը նրանով հետքրքրվողների պակաս չի լինի:


ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 461 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz