2011թ. ամառային ձմեռային պատուհանի ժամանակ գրանդ ակումբների ամեցանկալի թիրախը կլինի Լոնոնի «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը:
Caughtoffside.com բրիտանական պորտալը տեղեկացնում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերելու մրցավազքին կմիանա նաև Մադրիդի «Ռեալի», որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հիացմունքն է արտահայտել Բեյլի խաղի վերաբերյալ: Նշվում է, որ «Ռեալը» պատրաստվում է Բեյլի համար վճարել 41 միլիոն եվրո և մեկ ֆուտբոլիստի, քանի որ Բեյլի արժեքը գնահատվում է մոտ 70 միլիոն եվրո:
Հնարավոր է, որ այդ ֆուտբոլիստը լինի Կարիմ Բենզեման, Լասսանա Դիարան կամ էլ Էստեբան Գրաներոն, որոնք հաճախ չեն հայտնվում Մոուրինյոի թիմի կազմում:
Ավելացնենք, որ 21-ամյա Բեյլը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 17 խաղ և դարձել է հինգ գոլի հեղինակ: