Կարելի է ասել, որ գրեթե ամեն օր, միջազգային մամուլում, հայտնվում են սենսացիոն տեղեկություններ ակումբների տրանսֆերային նոր ցանկությունների մասին: Հիմնականում սենսացիաները կապվում են Մադրիդի Ռեալի անվան հետ, որոնց արժանահավատության հավատալ կամ չհավատալով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ համոզված լինելով, որ այն ձեզ կհետաքրքրի:
Այդպիսով, «Daily Star»-ը պնդում է, որ Մադրիդի Ռեալի ղեկավարությունը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, թիմի միջին գիծն ուժեղացնելու նպատակով, պատրաստ են ծախսել 115 միլիոն եվրո՝ Տոտենհեմից երիտասարտ աստղ Գարեթ Բեյլին և Լուկա Մոդրիչին գնելու համար:
Նշվում է, որ Մոուրինիոն հավատում է, որ երկու ֆուտբոլիստների խաղաոճը համապատասխանում է Ռեալին, իսկ Բեյլի հայտնվելը կհզորացնի և մեծ արագություն կհաղորդի թիմի ձախ եզրին, ուր միայն Մարսելոն է:
«Daily Star»-ը ավելացնում է, որ խորվաթ խաղարկողի համար Ռեալը պատրաստ է վճարել 35 միլիոն, իսկ Բեյլի համար՝ 80 միլիոն եվրո:
Երեկ ձեզ տեղեկացրել էինք, որ Գարեթ Բեյլը պատրաստվում է երակարաձգել պայմանագիրը Տոտենհեմի հետ, որով նա կդառնա ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ: