Главная » 2011»Հունվար»25 » Ռոնալդո. «Ցանկանում եմ տիտղոսներ, այլ ոչ թե Ոսկե Գնդակ»
18:28
Ռոնալդո. «Ցանկանում եմ տիտղոսներ, այլ ոչ թե Ոսկե Գնդակ»
Քրիստիանո Ռոնալդոն Լիոնել Մեսսիի հետ ոչ մի մրցկացության մեջ էլ չէ, այլ պարզապես ցանկանում է լինել լավագույնը և արժանանալ տիտղոսների որքան հնարավոր է շատ:
«Մեսսիի հետ մրցակցություն չունեմ, զգում եմ այն, ինչ բոլոր ֆուտբոլիստների հանդեպ: Միակ հաստատ բանն այն է, որ ցանկանում եմ լինել բոլորի մեջ լավագույնը: Բացարձակ չեմ նախանձում Մեսսիին: Իմ նպատակն այն է, որ Ռեալի հետ հաղթանակի հասնեմ Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ռոնալդոն Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: