«Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ իր թիմը այս մրցաշրջանում դեռևս հնարավորություններ ունի Իսպանիայի չեմպիոն դառնալ։
«Իհարկե դժվար է շրջանցել այդպիսի ուժեղ թիմի, ինչպիսին «Բարսելոնան» է։ Մենք կկարողանանք շրջանցել կատալոնացիներին, եթե հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում։ Ես լավատեսորեն եմ տրամադրված։ «Ռեալը» շարունակում է պայքարել երեք մրցանակների համար, իսկ «Բարսելոնային» մենք այնքան էլ շատ չենք զիջում։ Ուղղակի պետք է հաղթել Իսպանիայի առաջնության մնացած բոլոր հանդիպումներում, և մենք կդառնանք Իսպանիայի չեմպիոն», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca–ն։
19–րդ տուրից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և «Բարսելոնայից» հետ է ընդամենը չորս միավորով։ Երկրորդ շրջանում «Ռեալը» կհյուրընկալի «Բարսելոնային»։ Հիշեցնենք, որ առաջին շրջանում «Բարսելոնան» 5:0 հաշվով ջախջախեց «Ռեալին»։