«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խորհուրդ է տվել «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Մարիո Բալոտելիին կենտրոնանալ ֆուտբոլի վրա, այլ ոչ թե կողմնակի բաներով զբաղվել: Վերջին շրջանում երիտասարդ իտալացին քննադատել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ, Ռոնալդուի համերկրացի Ժոզե Մոուրինյոյին, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին, ում հետ Քրիշտիանուն նույն ակումբում է ելույթ ունեցել:
«Մարիոն լավ ֆուտբոլիստ է, բայց արժե, որ նա ավելի քիչ շատախոսի և ավելի շատ խաղա ֆուտբոլ: Պրեմիեր լիգայում, եթե դու կարողանում ես լսել և ցանկանում ես սովորել, ապա կարող ես դառնալ մեծ ֆուտբոլիստ: Հուսով եմ, որ Բալոտելին կհասկանա դա և կանի համապատասխան հետևություններ: Այսօրվա դրությամբ նա իր ուժերն ավելի շատ ոչ ֆուտբոլային զբաղմունքների վրա է ծախսում»,-ասել է Քրիշտիանու Ռոնալդուն: