Կայքի մենյու
Չատ
Главная » 2011 » Փետրվար » 26 » Ռոնալդուն ամուսնանում է
13:39
Ռոնալդուն ամուսնանում է
“Ռեալի” և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել ռուս մոդել Իրինա Շայխիսլամովային կամ, ինչպես նրան Արևմուտքում են կոչում, Իրինա Շեյկին: Ֆուտբոլիստը գեղեցկուհուն առանձնատուն է նվիրել Մադրիդում, որի արժեքը 7մլն դոլար է:
“Էսպանյոլի” հետ հանդիպումից անմիջապես հետո (1:0) Ռոնալդուն մեկնել է ԱՄՆ և առաջարկություն արել Իրինային սիրահարների օրը: Սիրո բացատրությունը տեղի է ունեցել “ՍԻ-բի-էս” հեռուստանըկերության շենքում, որտեղ մոդելը նկարահանման էր:

Մոտ մեկ տարի առաջ Ռոնալդուն և Շեյկը ծանոթացել էին Armani ներքնազգեստի գովազդային տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նրանց սիրավեպը շատ արագ զարգացում էր ստացել` չնայած այն փաստին, որ նույն ժամանակահատվածում հայտնվել էր Ռոնալդուի որդին անհայտ կնոջից:

Սակայն Իրինան ցանկություն է հայտնել դաստիարակել այդ երեխային: Սիրահարված զույգն առայժմ չի հրապարակել պսակադրության ստույգ ժամկետը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա ամռանը, երբ Իսպանիայի առաջնության մրցաշրջանն ավարտվի, և ֆուտբոլիստը հանգիստ կկարողանա արձակուրդ վերցնել:

Категория: Real Madrid | Просмотров: 982 | Добавил: EDG | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz