«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բարձր ջերմության պատճառով չի կարողացել մինչև վերջ անցկացնել Արքայական ակումբի այսօրվա մարզումը, տեղեկացնում է AS-ը: Այսպիսով, հարձակվողն, ըստ ամենայնի բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափկիչի «Լևանտեի» դեմ հանդիպումը: Սա մայրաքաղաքային ակումբի առաջին հանդիպումը կլինի այս մրցաշրջանում, որում Կրիշտիանո Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում վնասվածքներ ունեն նաև Սերխիո Կանալեսը, Գոնսալո Իգուային և Եժի Դուդեկը: