Վիլիառեալի հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո, Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուն, կտրուկ առաջ անցավ իր մրցակիցներից և արդեն համարվում է ՈՒԵՖԱ-ի «Ոսկե խաղակոշիկի» հիմնական ֆավորիտ:
Ռոնալդուն այս մրցաշրջանում աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. նա Լա լիգայի ընթացիկ առաջնության 18 խաղերում դարձել է 22 գոլի հեղինակ, որը յուրօրինակ ռեկորդ է նաև Ռեալի պատմության մեջ: Իսպանիայի Պրեմիեր լիգայում լավագույն ռմբարկուի, ինչպես նաև «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում նրա հետ պայքարի մեջ է մտել 2010 թ. լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, որն իր ակտիվում ունի 18 գնդակ:
Ձեզ ենք ներկայացնում «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցանկն իրենց արդյունքներով.
1. Քրիստիանո Ռոնալդու (Ռեալ Մ.) - 44 մ. (22 գոլ x 2)
2. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 36 մ. (18 գոլ x 2)
3. Միլեր (Ռեյնջերս) - 31.5 (21 գոլ x 1.5)
4. Վելիտոն (Սպարտակ Մ.) - 28.5 (19 գոլ x 1.5)
5. Բերբատով (Մանչեսթեր Յ.) - 28 (14 գոլ x 2)
- Գեկաս (Այնթրախտ) - 28 (14 գոլ x 2)