Ռեալի առաջատար ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուն իր հիացմունքն է արտահայտել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ և ասել, որ նա 100% արժանի էր լավագույն մարզչի կոչումին արժանանալու համար:
«Նվաճել է երեք կարևոր տիտղոսներ: Որևէ մեկն արժանի չէր ավելի, քան Մոուրինիոն: Շատ ուրախ եմ իր համար: Մոուրինիոն և իր օգնականներն իսկական պրոֆեսիոնալներ են: Երբ սկսեցի նրանց հետ աշխատել, շոկի մեջ էի, քանի որ շարունակ ինձ ներշնչում էին ավելի ու ավելի աշխատել: Միշտ ցանկացել եմ աշխատել նրա հետ, ոչ միայն այն բանի համար, որ նա լավագույնն է, այլ նաև այն բանի, որ նա պորտուգալացի է և մեծ հաջողություններ է ունեցել նախկինում: Շատ բան եմ սովորել նրանից այս կարճ ժամանակաընթացքում և շարունակում եմ ամեն օր մի նոր բան սովորել նրանից: Ինձ լիարժեք եմ զգում, ինչպես երբևէ: Ինձ լավ եմ զգում Ռեալում, երբ աշխատում եմ Մոուրինիոյի հետ»,- ասել է Ռոնալդուն՝ իր մարզչի մասին: