Ավարտվեց այդքան սպասված Կլասիկոն, ավարտվեց կատաստրոֆիկ հաշվով` 5-0, յուրաքանչյուր մադրիդիստ համար: «Ռեալը» չկարողացավ դիմակայել մրցակցին, որը թեկուզ և տրիբունաների օգնությամբ, թեկուզ և սադրանքով, թեկուզ և խաղից դուրս վիճակից խփված գոլով, բայց այնումանեայնիվ հաղթեց: Հիմա պետք չէ արդարացումներ գտնել, պետք է շատ աշխատել ու սպասել մյուս Կլասիկոյին: