
Ավարտվեց հերթական խաղը ու ավարտվեց այն «Ռեալի» վստահ հաղթանակով 1-3 հաշվով:
Նախ հանդիպման 15-րդ րոպեին հաշիվը բացեց Օզիլը, երբ Ռոնալդուն ու Մարսելոն հիանալի խաղարկեցին գնդակը: իսկ արդեն խաղակեսի վերջին րոպեին եկավ Ռոնալդուի գոլի ժամանակը: Տուգանայինից կատարված հարվածից հետո դարպասապահ Լեո Ֆրանկոն նույնիսկ չշարժվե տեղից:
Հանդիպումը վերսկսելուց հետո չանցավ 2 րոպե ու Անխել Դի Մարիան գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկեց դարպասը: Որոշ ժամանակ անց մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին ու մրցակցին ավագ Գաբին անվրեպ իրացրեց այն: Հանդիպումը այսպես էլ ավարտվեց:
Պետք է շեշտել նաև Լասի ու Մարսելոյի հիանալի խաղը: Բացի այդ այս խաղում կայացավ Ալվարո Մորատայի դեբյուտը: Նա 88-րդ րոպեին փոխարինեց Անխել Դի Մարիային: Երկու րոպե խաղալով` Մորատան երկու անգամ շատ լավ մտավ խաղի մեջ, իսկ մեկ դեպքում էլ շատ մոտ էր գոլ խփելուն: Պետք է նաև նշել, որ այս խաղում գնդակը ոչ մի կերպ չէր ուզում հայտնվել դարպասում Բենզեմայի հարվածներից հետո: Դե ինչ, շնորհավորում ենք բոլորիս հերթական հաղթանակի կապակցությամբ: