Le Parisien-ի տեղեկատվության համաձայն, Մադրիդի Ռեալի եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը դադարեցրել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի ղեկավարության հետ:
Նշվում է, որ ֆուտբոլիստն այդ քայլին գնացել է թիմի առաջատար ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդոյի հետ վիճաբանությունից հետո: Ամեն ինչ կապված է այդ ընդհարման հետ, քանի որ հենց դրանից հետո է Ռամոսը մտափոխվել և կանգնեցրել բանակցությունների գործընթացը:
Ասվում է նաև, որ եթե Ռամոսն այնուամենայնիվ հեռանա Մադրիդից, ապա հավանական է, որ նա իր կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, մասնավորապես Արսենալում: