Իսպանական Բարսելոնայի և Միլանի Ինտերի նախկին ֆուտբոլիստ` Լուիս Սուարեսը հայտարարել է, որ այսօրվա Բարսելոնայի խաղային փիլիսոփայությունը նրան դուր չի գալիս, հայտնում է Marca-ն:
"Էլ Կլասսիկոն իմ մեջ զզվանք կառաջացներ: Ես այդքան փոխանցում չէի անի: Ես կցանկանայի շտապել և արդեն 4-5 փոխանցումից հետո գրավել հակառակորդի դարպասը", — ասել է Սուարեսը:
Սուարեսը, լինելով մինչև հիմա առաջին իսպանացին, որը ստացել է Ոսկե Գնդակը, համեմատել է իրեն Բարսայի կիսապաշտպան` Խավի Էռնանդեսիհետ: Սուարեսի խոսքերով, նրանք շատ են տարբերվում իրենց խաղերով, բայց խոստովանում է, որ Խավին հիանալի ֆուտբոլիստ է: