Կայքի մենյու
Չատ
Главная » 2010 » Դեկտեմբեր » 7 » ՌԵԱԼԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ. ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ
19:29
ՌԵԱԼԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ. ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ


Նկարում Մորատան(ձախից) ու Սարաբիան (աջից) են:

ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ ԽԱՂԸ

Ժամը 19:00-ից սկսած «Ռեալը» անցկացրեց հերթական մարզումային սեսիան «Օսերի» հետ խաղից առաջ, որը վերջինն էր մինչև ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղը: Կային որոշ բացակայղներ: Վնասվածք ունեցող Կակայից, Իգուաինից, Կանալեսից ու Գագոյից բացի Ժոզե Մոուրինյոն հնարավորություն էր տվել հանգստանալու ևս 4 խաղացողների` Կասիլյասին, Ալոնսոյին, Խեդիրային ու Դի Մարիային: 

Բացի այդ մարզմանը ներկա էին կանտերանոներ Մորատան ու Սարաբիան: Նրանք ամենայն հավանականությամբ կհայտնվեն թիմի հայտացուցակում: Նրանք նույնիսկ կարող են շանս ստանալ իրենց նորամուտը հիմնական թիմում նշելու համար: 

ՄՈՐԱՏԱՆ ՈՒ ՍԱՐԱԲԻԱՆ ՀԱՅՏԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԽԱՂԻՆ

Երկու կանտերանոներն էլ, ինչպես նշվեց, մասնակցել են մարզմանը, որին որոշ անձնական հարցեր ունենալու պատճառով չմասնակցեց Սամի Խեդիրան:

Սամի Խեդիրան, ով այսօր չմարզվեց Վալդեբեբասում, ամենայն հավանականությամբ չի մասնակցի «Օսերի» հետ խաղին: Խաբի Ալոնսոն, որ որակազրկված է, հանգիստ էր ստացել, ինչպես և Կասիլյասը, իսկ ահա Դի Մարիան թեթև վնասվածք ունի: Մարզմանը ներկա չէին նաև Կական, Իգուաինը, Գագոն:

Մարզմանը մասնակցեցին նաև թիմի ակադեմիայի սաներ Մորատան ու Սարաբիան, որոնք հայտավորվել են առաջիկա խաղին մասնակցելու համար:

Մարզմանը մասնակցել են 19 խաղացողներ: Ժոզե Մոուրինյոն արդեն հայտավորել է 18 խաղացողների, քանի որ Ռամոսը որակազրկված է, որոնք են.

Դարպասապահներ: Դուդեկ, Ադան
Պաշտպաններ: Արբելոա, Պեպե, Կառվալյու, Մատեոս, Գարայ, Մարսելո
Կիսապաշտպաններ: Սարաբիա, Օզիլ, Պեդրո Լեոն, Լաս, Դիարա
Հարձակվողներ: Ռոնալդու, Բենզեմա, Մորատա

Ըստ մեր կայքի, հիմնական կազմը կունենա այս տեսքը.

Դուդեկ

Արբելոա - Պեպե - Կառվալյու - Մարսելո (Թիմի ավագ)

Լաս - Դիարա

Պեդրո Լեոն-Օզիլ-Ռոնալդու

Բենզեմա

ԱՂԲՅՈՒՐ - http://realmadrid.am

Категория: Real Madrid | Просмотров: 426 | Добавил: Madridist | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
Всего ответов: 130


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz