Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:
Օրերս իսպանական որոշ ԶԼՄ-ներ գրեցին, թե 1986թ-ի աշխարհի չեմպիոնը խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ընդունել իր հրաժարականը:
«Իմ հրաժարականի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդպիսի միտք անգամ չի ծագել գլխումս: Ես դա չեմ արել և չեմ անի»,-ասել է Վալդանոն:
Հիշեցնենք, որ Վալդանոն այս պահին խիստ լարված հարաբերություններ ունի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, և ԶԼՄ-ները իրենց հավաստիացումների հիմնական շեշտը հենց սրա վրա էին դնում: