«Այս խաղում հաղթելն իրոք կարևոր էր, քանի որ մենք երկուշաբթի ստացանք շատ մեծ հարված, որը կարող էր պատճառ հանդիսանալ, որ ֆուտբոլիստները լավ չխաղային: Հաղթանակը եկավ ուշացած, բայց եկավ, այդուհանդերձ այդ հաղթանակն ավելի մեծ էր: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել երկրպագուներից թիմին այսպես նվիրվելու համար»:
«Մենք քիչ աշխատեցինք առաջին կեսում, բայց մեր խաղը 2-րդ կեսում բարելավվեց: Մենք շատ հնարավորություններ ունեինք գոլ խփելու համար, բայց առաջին գոլը ուշ եղավ: Մենք կարող էին ավելի շատ գոլեր խփել: Մարզիչն ունի բազմաթիվ տարբերակներ Իգուաինի բացակայությունը շտկելու համար: Մենք ունենք Գերմանիայի հավաքականի ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք նետվում են հարձակման, ունենք Պորտուգալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստին ու Արգենտինայի լավագույն հարձակվողին: Թիմն ունի հարձակման շատ մեծ ներուժ: Բենզեմայի խաղադաշտ դուրս գալուն պես գոլեր եղան, այնպես որ նրա աշխատանքը երեկ շատ կարևոր էր»:
«Մենք հավատում ենք, որ Իգուաինը կկարողանա վերականգնվել: Մենք փորձում ենք խուսափել վնասվածքներից: Իգուաինի մոտ այս խնդիրը կա շատ վաղուց, ուստի մենք չպետք է շտապենք ու նա պետք է ապաքինվի լիովին: Եթե վիրահատության խնդիր լինի, ապա նրան կվիրահատի լավագույն մասնագետը»: