Վերջերս որոշ լրատվամիջոցներ սկսել են պնդել, որ Մադրիդի Ռեալի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, ամռանը, Ռոզե Մոուրինիոն լքելու է Արքայական ակումը: Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ Իկեր Կասիլիասը ժխտել է այդ տեղեկատվության իսկությունը՝ հայտարարելով, որ Մոուրինիոն ոչ մի տեղ էլ չի պատրաստվում մեկնել և կմնա իր պաշտոնում:
Նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռեալի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն, մի մարդ, ում հետ, ըստ լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվության, կոնֆլիկտների մեջ է Մոուրինիոն:
«Վերջերս սկսել են խելագար մտքեր արտահայտել: Կիրակիից մինչև այսօր, նրա հետ հանդիպել ենք շատ անգամ և նույնիսկ ճաշել ենք միասին»,- ասել է Վալդանոն:
Որոշ լրատվամիջոցներ խոսում են, որ Վալդանոն սուր քննադատության է ենթարկել Մոուրինիոյին Ալմերիայի հետ հանդիպումից հետո, երբ թիմը ոչ ոքի ավարտելով հանդիպումը՝ կորցրեց շատ կարևոր երկու միավոր: Այդ առումով Վալդանոն շատ վստահ ասել է. «Սխալ եք հասկացել: Ցանկանում եմ, որ կրկին դիտեք այդ մամլո ասուլիսի տեսագրությունը, որից հետո նորից կխոսենք»: