 Իսպանական "Բարսելոնայի” դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ հիացած է թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլայով, հաղորդում է Sport.es-ը:Իսպանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ Գվարդիոլան ապրում է ֆուտբոլով:"Գվարդիոլան հիվանդ է ֆուտբոլով բառիս դրական իմաստով: Նա մաեստրո է, քանի որ սովորեցնում է խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ուրիշ որևէ մեկը չի համարձակվի կրկնել: Նա միշտ հավատարիմ է իր գաղափարներին: Դժվար պահերին, երբ խաղը չի ստացվում, նա մեկ ցուցումով շտկում է սխալը: Ես դեռ երբեք նման մարզչի չեմ տեսել”, - ասել է Վալդեսը:
|