ԽԱՎԻ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՉԻ ՄՏՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին քննադատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: «Մոուրինյոն չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ, ի տարբերություն Գվարդիոլայի: Պեպ «Բարսելոնայում» նոր խաղ ներմուծեց: Միայն մի քանի մասնագետներ են ֆուտբոլում ինչ-որ նոր բան մտցրել, ինչպես Գվարդիոլան: Նման մարզիչներ են համարվում նաև Սակկի, Ֆերգյուսոնը և Յոհան Կրոյֆը: Իսկ Մուորինյոն, չնայած իր հաղթանակներին, ֆուտբոլին ոչ մի նոր բան չի տվել»,- Խավիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան («Ինտերի» և «Պորտուի» հետ), ինչպես նաև Իտալիայի առաջնությունը («Ինտերի» հետ), Անգլիայի առաջնությունը («Չելսիի» հետ) և Պորտուգալիայի առաջնությունը («Պորտուի» հետ):