Պարզվում է, որ իր փայլուն կարիերայի արշալույսին, Բարսելոնայի հանրահայտ ֆուտբոլիստ Խավին կարող էր հայտնվել Մադրիդի Ռեալում:
Onda Cero ռադիոընկերությանը տված հարցազրույցում, Խավի Հերնանդեսը խոստովանել է, որ Բարսելոնայի ակադեմիայում գտնվելու տարիներին, Մադրիդի Ռեալից ստացել է լուրջ առաջարկ: Նա պատմել է, որ չի բացառել իր՝ Ռեալ տեղափոխվելը, քանի որ Բարսելոնայում չուներ հիմնական կազմում հանդես գալու լուրջ հեռանկարներ:
«Պեպ Գվարդիոլան հանդես էր գալիս իմ դիրքում, այդ պատճառով էլ բարդ էր իրավիճակը»,- ասել է Խավին, ում համար, արդյունքում, ամեն ինչ բարեհաջող դասավորվեց: