«Դժվար ու վտանգավոր է հավատալ, որ հասել ես կարիերայիդ գագաթնակետին: Երբ հավատում ես դրան դադարում ես աշխատել ու զարգանալ` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու չես բարելավում խաղդ»:
«Մենք առաջին խաղում լավ խաղացինք «Օսերի» դեմ: Նրանք ունեն ուժեղ պաշտպանություն, հատկապես վտանգավոր են նրանց խաղարկումները: Մենք պետք է խուսափենք անակնկալներից: Նրանք ունեն երկու-երեք արագ արագ ֆուտբոլիստներ, որոնք շատ լավ են հանդես գալիս: «Օսերն» ունի նաև լավ մարտավարություն: Մենք պետք է կենտրոնանանք ու կատարենք մեզ առաջադրված խնդիրը»:
«Մենք պետք է հետևենք մեզ, որպեսզի խուսափենք վնասվածքներից: Նրանք խփել եմ շատ գոլեր Ֆրանսիայում և Չեմպիոնների Լիգայում: Պետք է հնարավորություն չտանք «Օսերին» գոլ խփելու համար»:
«Ես երբեք չեմ տեսել մի թիմ, որը ընդգծված հարձակվողական ֆուտբոլ խաղա «Բեռնաբեուում»: «Օսերը» պաշտպանողական է խաղում նույնիսկ Ֆրանսիայում, քանի որ փորձում է զերծ մնալ ռիսկերից ու չհանդիպել տհաճ անակնկալների: Մենք պետք է հաղթենք այս խաղում, քանի որ ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների Լիգայում»:
«Պեդրետին թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստն է, նա թիմի ուղեղն է: Նա շատ ստեղծագործական ֆուտբոլիստ է և նրա երկար փոխանցումները ճշգրիտ են: «Օսերը» դուրս է մնացել պայքարից, բայց մենք պետք է մեծ ճնշում գործադրենք այս թիմին հաղթելու համար»: