Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է իսպանական
Բարսելոնայի պաշտպան Դանիել Ալվեշի ծառայություններով: Մրցաշրջանի վերջում կարմիր սատանաները մտադիր են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 22 մլն եվրո:
Նշենք, որ ինքը Ալվեշը չի բացառում, որ կարող է լքել կատալոնական ակումբը: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Ռեալը, Մանչեսթեր Սիթին և Չելսին: