Պորտուգալացին ակումբից պահանջումէ 5 մլն աշխատավարձ, ինչքան և ստանում է Բենզեման, բայց ակումբը առաջարկում է 3.5 մլն և պայմանագրի երկարաձգում մինչև 2015 թվականը:«Մանչեսթեր Յունայթեդը» օգտվելով այս փակուղուց` առաջարկ է արել Պեպեին ու այդպիսով ավելի է բարդացրել իրավիճակը:
Համաձայն բրիտանական ԶԼՄ-ների սըր Ալեքսը անձամբ է ուզում գնել խաղացողին, քանի որ ցանկանում է ամրացնել հետին գիծը, քանի որ մշտական վնասվածքները ու Ռիո Ֆերդինանդի պատկառելի տարիքը (32) անընդհատ խանգարում են թիմին, իսկ երիտասարդ խաղացողները, օրինակ Քրիս Սմոլինգը, ով երեկ խաղում էր մեկնարկային կազմում, չեն կարողանում բավարարել բազմափորձ մարզչին:
Պեպեի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2012 թվականը, բայց ակումբը լրջորեն մտադրված է երկարաձգել այն մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ու բարձրացնել խաղացողի աշխատավարձը, որը կհավասարվի մի շարք այլ խաղացողների աշխատավարձերին:
Պեպեի միակ պահանջը 5 մլն եվրո աշխատավարձ ստանալն է, այնքան, որքան և Ֆլորենտինոն տալիս է Բենզեմային, բայց ակումբը կտրականապես հրաժարվում է այդքան տալ ու առաջարկում է 3.5 մլն եվրո:
Ակումբի ղեկավարությունը ի դեմս Վալդանոյի ու Պերեսի դեռևս անցած հոկտեմբերին հանդիպել են խաղացողի գործակալ Խորխե Մենդեսի հետ, բայց երկարաձգումը հետաձգվել է, բայց հիմա երկու կողմերն ել ուզում են նոր համաձայնագիր կնքել, բայց ոչ ամեն գնով, ինչնել որպես զենք փորձում են օգտագործել այլ եվրոպական ակումբներ իրենց նպատակը իրականացնելու համար:
Ֆերգյուսոնը, ով ցանկանում է գնել պորտուգալացուն, կարողացել է Գլեյզերներին համոզել վճարել այդքան աշխատավարձ ու հիմա ակումբի տերերը փորձում են բավարարել մարզչի պահանջները:
Եթե այսպես շարունակվի ու պայմանագիրը չերկարաձգվի, ապա «Մանչեսթերը» փորձ կանի իր մոտ տեղափոխել Պեպեին ու այդպիսով լուծել թիմի խնդիրները: