Կայքի մենյու
Չատ
Главная » Статьи » Ռեալ Բարսա Էլ Կլասիկի

Կառլես Պույոլ
 
Կառլես Պույոլ Սաֆորկադան(իսպ. Carles Puyol Saforcada) ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին իսպանական Պոբլա դե-Սեգուր քաղաքում: Բարսելոնայի ավագն է, Իսպանիայի լավագույն պաշտպաններից մեկը, Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Պույոլը կոշտ, ագրեսիվ ֆուտբոլիստ է, ով հավասարապես լավ է խաղում ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ եզրերում: Նրա անձնուրաց խաղը և պրոֆեսիոնալիզմը դարձրել են նրան Բարսելոնայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը: Իսկ նրա տակտիկական ունակությունները նրան թույլ են տալիս խուսափել դեղին քարտերից և վնասվածքներից, ինչը թույլ է տալիս Բարսայի ավագին մասնակցել թիմի համարյա բոլոր խաղերին:
1996 թվականին 17 տարեկան հասակում նա եկավ Բարսելոնա Բ, իսկ արդեն 1999-ին մարզիչ Լուի վան Գաալը նրան ընդգրկեց հիմնական թիմի կազմ: Պույոլը Բարսելոնայի կազմում իր դեբյուտը նշեց 1999-ի նոյեմբերի 2-ին Վալյադոլիդի դեմ խաղում: Սկզբում նա խաղում էր պաշտպանության աջ եզրում, սակայն հետագայում հաջողությամբ սկսեց խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում` դառնալով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
 Պույոլը Բարսելոնայի ավագը դարձավ 2003-04 մրցաշրջանում: Ռաուլի բացակայության դեպքում Պույոլը կրում էր ավագի թևկապը նաև Իսպանիայի հավաքականում:
2006 թվականի մայիսի 17-ին Բարսելոնան իր ավագ Պույոլի հետ միասին Փարիզում հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան` եզրափակիչում հաղթելով Արսենալին 2-1 հաշվով: Բացի այդ Պույոլը չեմպիոնների գավաթը որպես Բարսելոնայի ավագ հաղթեց նաև երկրորդ անգամ 2009 թվականի մայիսի 27-ին` եզրափակիչում հաղթելով անգլիական Մաչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով: Իսպանիայի հավաքականի կազմում ՀԱՀ-ում  դարձավ 2010-ի աշխարհի չեմպիոն: Աշխարհի առաջնությունից հետո Պույոլը որեշեց ավարտել իր ելույթները իսպանիայի հավաքականի կազմում:

Մրցանակները

  • Աշխարհի չեմպիոն 2010
  • Եվրոպայի չեմպիոն 2008
  • Ընդգրկվել է Եվրո 2008-ի ՖԻՖԱ-ի վարկածով խորհրդանշական հավաքական
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 2000թ.
  • Չեմպիոնների Լիգայի գավաթակիր. 2005/06, 2008/09
  • Իսպանիայի չեմպիոն. 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10
  • Իսպանիայի գավաթակիր. 2008/09
  • Իսպանիայի սուպերգավաթակիր. 2005/06, 2006/07, 2009/10
  • Կատալոնիայի գավաթակիր. 2003/04, 2004/05
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. 2009
  • Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն. 2009
Категория: Ռեալ Բարսա Էլ Կլասիկի | Добавил: Madridist (10.12.2010)
Просмотров: 911 | Рейтинг: 1.0/1
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Логин
Пароль

Հարցում

Իսպանիայում 10/11 մրցաշրջանի ռմբարկուն`
Всего ответов: 324


Ստատիստիկա
Статистика:

Բոլորը կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Сейчас на сайте:

Copyright MyCorp © 2025